
Moody’s միջազգային վարկանիշային գործակալությունը պատրաստվում է վերանայել Ռուսաստանի վարկանիշը` այն իջեցնելու մտադրությամբ, հայտնում է ИТАР-ТАСС-ը:
Գործակալության փորձագետները նման քայլը բացատրում են այն հանգամանքով, որ ռուսաստանյան տնտեսության վրա բացասաբար է ազդում Ուկրաինայի հետ հակամարտությունը:
«Ըստ մեր կանխատեսումների, հակամարտության հետ կապված աճող տնտեսական անորոշությունը կնպաստի այն բանին, որ 2014թ-ին Ռուսաստանի ՀՆԱ-ն կկրճատվի մոտ 1% ` մինչև ճգնաժամը սպասվող 2% աճի փոխարեն», – հայտարարել են գործակալությունում: