Ուկրաինայի զինված ուժերը անօդաչու թռչող սարքի միջոցով հարձակվել են Բելգորոդի շրջանի Վյազովոյե գյուղի գյուղատնտեսական ձեռնարկության ավտոբուսի վրա, ինչի հետևանքով տղամարդ է զոհվել։ Այս մասին նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է իր Telegram ալիքում։
«Կրասնոյարուժսկի շրջանի Վյազովոյե գյուղում անօդաչու թռչող սարք է հարձակվել ավտոբուսի վրա: Տղամարդը ստացած վերքերից տեղում մահացել է մինչ շտապօգնության աշխատակիցների ժամանելը։ Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում մահացածի ընտանիքին և ընկերներին»,- գրել է նա։
Վիրավորվել է նաև երեք մարդ։