Armenian text to speach

2021-ին սկիզբ դրվեց «Արևմտյան Ադրբեջան» քաղաքական ծրագրին. Գառնիկ Դավթյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

2021 թվականին Ալիևի հայտարարությունից հետո «Արևմտյան Ադրբեջան» հակահայկական կառույցը սկսեց ավելի ակտիվ գործել, իսկ հիմնական թեզը հետևյալն էր․

«Մենք Երևան կվերադառնանք ոչ թե տանկերով, այլ ոտքով, մեքենաներով և ինքնաթիռներով»։ Այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարեց ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը:

«Փաստացի սկիզբ դրվեց «Արևմտյան Ադրբեջան»-ի քաղաքական ծրագրին, որի նպատակը Հայաստանն ադրբեջանցիներով բնակեցնելն է։ Ըստ այդ ծրագրի, իրենք չեն վստահում Հայաստանի իշխանություններին և Հայաստան տեղափոխված ադրբեջանցիները պետք է ցանկանան այնպիսի մանդատ, որը կապահովի իրենց անվտանգությունը։ «Արևմտյան Ադրբեջան»-ը բավականին լուրջ աշխատանք է տանում միջազգային կառույցներում, հանդիպում է տարբեր պաշտոնյաների հետ, ներկայացնում է իրենց «մշակույթը», որը մեր բազմադարյա մշակույթի պատճեն է»,- նշեց նա։




Լրահոս