Հրդեհ՝ Կարճաղբյուրի տներից մեկի բակում. մեծ քանակությամբ անասնակեր է այրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 5-ին՝ ժամը 18:07-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղում այրվում է անասնակեր։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կարճաղբյուր գյուղի 10-րդ փողոց տներից մեկի բակում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։16-ին, մարվել՝ 21:07-ին։ Այրվել է մոտ 250 հակ պահեստավորած անասնակեր։




Լրահոս