
Լրագրող Մհեր Բաղդասարյանը իր ինստագրամյան էջում լուսանկար է հրապարակել դերասանուհի, երգչուհի Անի Երանյանի հետ։
Մհերի և Անիի սիրավեպի մասին խոսակցությունները արդեն տևական ժամանակ է ինչ չեն դադարում։ Խոսակցություններին զուգահեռ՝ նրանք շարունակում էին համատեղ լուսանկարներ հրապարակել, որն էլ ավելի էր սրում երկրպագուների հետաքրքրությունը։ Վերջերս հարցազրույցի ժամանակ Մհեր Բաղդասարյանը, անդրադառնալով իր և Անի Երանյանի սիրավեպին, ասաց՝ «Մենք երկուսս էլ երջանիկ ենք և փառք Աստծո միասին ենք երջանիկ»։
Էմմա Մարտիրոսյան