
Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը հայտարարել է, որ պատրաստվում է մնալ այդ պաշտոնում մինչեւ 2031 -ը,- հաղորդում է ИТАР-ТАСС-ը: Չավեսը հայտնել է, որ համոզիչ հաղթանակ կտանի առաջիկա նախագահական ընտրություններում, որոնք Վենեսուելայում տեղի կունենան գալիք տարվա հոկտեմբերին: Դրան, նրա խոսքերով, կհետեւի սոցիալիստական հեղափոխության խորացման գործընթացը: “Սակայն ինչքան էլ որ ես ապրեմ, ինձ չի հաջողվի տեսնել այն Վենեսուելան, որի մասին ես երազում եմ”,- խոստովանել է Չավեսը` կոչ անելով ուսանողներին շարունակել իր սկսած գործը: “Սոցիալիզմ, սոցիալիզմ ու եւս մեկ անգամ սոցիալիզմ”,- բացականչել է նախագահը:Հիշեցնենք՝ այս ամառ Վենեսուելայի նախագահը քաղցկեղի բուժման կուրս էր անցնում: