
Սեպտեմբերի 3-ից 15-ը Ղրղըզստանում անցկացվելու են ՀԱՊԿ «Փոխգործակցություն-2024» հրամանատարաշտաբային զորավարժությունները։
ՀԱՊԿ պաշտոնական կայքի տեղեկատվության համաձայն, զորավարժություններին մասնակցելու են ՀԱՊԿ անդամ երկրների՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի և Ղրղըզստանի զինված ուժերի ստորաբաժանումները։
Նշվում է, որ հայկական կողմը տեղեկացրել է, որ չի նախատեսում մասնակցել զորավարժություններին։