Gallup International Association-ում այս պահին տեղի է ունենում ԷՄ ՓԻ ՋԻ ՍՊԸ-ի տնօրեն Արամ Նավասարդյանի մամուլի ասուլիսը։
Ներկա է նաև բլոգեր, հասարակական գործիչ Արթուր Չախոյանը։
Ասուլիսին ներկայացվում է «Ասեք, չասեք…» հարցման արդյունքները, որոնք վերաբերում են Երևանի հիմնախնդիրներին։
Հասարակական գործիչ, բլոգեր Արթուր Չախոյանն այսօր տված մամլո ասուլիսի ժամանակ խոսել է երևանյան մի քանի հիմնախնդիրներից, ինչպիսիք են՝ ասֆալտապատումը, ջրատարերի անխափան աշխատանքը, որոնք շատ ժամանակ խցանվում են աղբով, աղբահանությունը։
Ասուլիսի ժամանակ նաև խոսվել է, թե Երևանի վարչական շրջանների ղեկավարների աշխատանքը ինչպես է գնահատվում։
Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատանքից դժգոհող քաղաքացիները առաջին տեղում են, այսինքն ստացվում է, որ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը լավ չի կատարում իր աշխատանքը։
Աննա Սրապիոնյան