ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մալխաս Ամոյանը Փարիզի օլիմպիական խաղերի քառորդ եզրափակիչում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փարիզում ընթացող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում այսօր պայքարի մեջ են մտել հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանի առաջին ներկայացուցիչները։

2021թ․ աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Մալխաս Ամոյանն (77 կգ) իր համար առաջին Օլիմպիական խաղերում մեկնարկել է 1/8 եզրափակիչց և վստահ հաղթանակ տարել Ֆինլանդիայի ներկայացուցիչ Յոնի Սարկինենի նկատմամբ՝ 8-0։ Գոտեմարտն ավարտվել է 1 րոպե 41 վայրկյանում:

25-ամյա Ամոյանը կիսաեզրափակչի ուղեգիրը կվիճարկի կամ կուբացի Պենա Ֆլորեսի, կամ իրանցի Ամին Կավիյանինեժադի հետ:

Հիշեցնենք, որ հաղթանակով էր մեկնարկել նաև Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի ու Եվրոպայի 7-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ), որ 1/8 եզրափակչում ժամանակից շուտ 9-0 հաշվով հաղթել էր 30-ամյա հարավկորեացի Սինջուն Կիմին։

32-ամյա Ալեքսանյանը դուրս է եկել քառորդ եզրափակիչ, որտեղ կգոտեմարտի ուզբեկ Ռուստամ Ասակալովի և հոնդուրասցի Կևին Կաստիլյոյի դիմակայության հաղթողի հետ:




Լրահոս