ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Մոսկվա» կինոթատրոնի հարևանությամբ գտնվող շախմատի տախտակն անտերության է մատնված. ով է պատասխանատուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տարիներ շարունակ «Մոսկվա» կինոթատրոնի հարևանությամբ գտնվող շախմատի տախտակը եղել քաղաքացիների սիրելի վայրերից մեկը, թե՛ մեծահասակների, թե՛ երեխաների համար:

Սակայն ArmLur.am-ը արդեն տևական ժամանակ է, ինչ նկատել է, որ այդտեղից հեռացրել են խաղաքարերը և միայն դատարկ տախտակն է մնացել, մի ծայրում Երևանի Քաղաքապետարանի նշանը, մյուս ծայրին՝ «Կովկաս համալիր» գրվածքը, իսկ դրանց մեջտեղում գրված է՝ «նվեր քաղաքին»:

Հիշեցնենք, որ խաղատախտակը 2013 թվականին տեղադրվել էր Երևանի Կենտրոնում՝ Տարոնի Մարգարյանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրած շրջանում, նա մեկնաբանել է, որ նման հետաքրքիր ու ինտերակտիվ ձևավորումները կարևոր են նաև դաստիարակչական առումով և ինքնատիպ խթան կհանդիսանան շախմատի նկատմամբ հետաքրքրության էլ ավելի բարձրա, սակայն այսօր պատկեր այլ է:

ArmLur.am-ը կապ հաստատեց Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանի հետ՝  հասկանալու համար՝ ինչն է նման անուշադրության պատճառը, վերջինս ասաց, որ այդ շախմատի քարերը մասնավորն է դրել, հետո ամբողջը կոտրվել է, դրա համար էլ հավաքել են:

«Դա մասնավոր տարածք չի, բայց իրենք են հովանավորել ՝ «Կովկաս» ռեստորանը, իրենց լոգոն էլ վրան է»-ասաց նա:

Վերջում հավելեց, որ դիմել է այդ ռեստորանին պատասխան սպանալու նպատակով, թե կրկին կվերադարձվեն այդ խաղաքարերը, թե ոչ: Պատասխանի դեպքում Պետոյանը մեզ կտեղեկացնի:

Մանրամասները՝ տեսանյութում։




Լրահոս