
Հայաստանի ըմբշամարտի հավաքականի անդամ, ՕԽ ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի և Եվրոպայի 7-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 9-5 հաշվով հաղթեց Ուզբեկստանը ներկայացնող Ռուստամ Ասակալովին և դուրս եկավ կիսաեզրափակիչ:
Ըմբիշի ելույթին կարող եք հետևել այսօր` ժամը 20:15-ին, Առաջին ալիքով:
Հիշեցնենք, որ Փարիզում անցկացվող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում Արթուր Ալեքսանյանը ժամկետից շուտ՝ 9-0 հաշվով հաղթել էր Հարավային Կորեայի ներկայացուցիչ Սինջուն Կիմին և դուրս եկել քառորդ եզրափակիչ: