ՖՈՏՈ․ Երևանում օդի աղտոտվածությունն ըստ քաղաքացիների հասել է պիկին․ թվեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Էմ փի ջի» ՍՊԸ-ն է, որ Gallup International Association հետազոտական ընկերության պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում հարցումների նոր փաթեթ է հրապարակել «Ասեք, չասեք․․․» խորագրով։

Հարցումները ներառում են միայն Երևան քաղաքի և քաղաքի ՏԻՄ աշխատանքների մասին հարցեր։ Հետազոտության ընթացքում կիրառվել է բազմաստիճան, քվոտային ընտրանք: Ընտրանքի առաջնային միավորները` վարչական շրջանները, ընտրվել են Երևան քաղաքի բոլոր վարչական շրջաններից` համամասնորեն: Հարցազրույցներն իրականացվել են Երևան քաղաքի բոլոր 12 վարչական շրջաններում ք. Երևանի բնակչության բաշխմանը համամասնորեն: Հարցվողների հեռախոսահամարներն ընտրվել են պատահական գեներացված համարներից:

Հարցումներից մեկով ընկերությունը փորձել է հասկանալ, թե քաղաքացիները ինչպես կգնահատեն իրենց վարչական շրջանի օդի աղտոտվածությունը 1-ից 5 բալային սանդղակով։
Հարցման արդյունքում որևէ վարչական շրջան չի հատել 4 միավորի սանդղակը։ Ըստ հարցման արդյունքի ամենաաղտոտված վարչական շրջանը Շենգավիթն է, իսկ պակաս աղտոտվածը՝ Ավան վարչական շրջանը։
Գրեթե բոլոր վարչական շրջանները, բացի Ավան վարչական շրջանից հատել և ացել են գնահատման սանդղակի 3 միավորը։

Հավելենք, որ դեռ տարեսկզբին «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տվյալներից տեղեկանում էինք, որ Երևանը օդի աղտոտվածության բարձր ցուցանիշներով Հայաստանում առաջինն է: 2024 թվականի հունավրի դրությամբ Երևանում կատարվել են փոշու, ծծմբի երկօքսիդի, ազոտի երկօքսիդի, և գետնամերձ օզոնի դիտարկումներ:
Քաղաքում գործում է 45 շարժական դիտակետ և 5 անշարժ դիտակայան, որոնք տեղակայված են Կենտրոն, Նոր Նորք, Շենգավիթ և Արաբկիր վարչական շրջաններում: Անշարժ դիտակայանները օդի աղտոտման աստիճանի մասին տեղեկություն տալիս են օրվա կտրվածքով:

Ըստ ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության վիճակագրության, 2015-2022 թվականներին Երեւանի օդում փոշու քանակության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 2015 թվականին Կենտրոն վարչական շրջանում, այն եղել է 0.34մգ/մ³: Ընդհանուր առմամբ, օդում փոշու քանակությունը 2015-2022 թվականներին եղել է սահմանված թույլատրելի կոնցենտրացիայի սահմաններում (ՍԹԿ-ն 0,15մգ/մ³ է ):

 




Լրահոս