ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խայտառակ իրավիճակ՝ Նոր Խարբերդում․ բերքը ծառերի վրա փչանում է․ ինչ մանրամասներ է պատմում քաղաքացին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի խմբագրություն ահազանգ է ստացվել այն մասին, որ Նոր Խարբերդի Աջափնյակ 12 փողոցում ջրատար խողովակ է կառուցվել, ինչի հետևանքով տեղի բնակիչները մնացել են առանց ոռոգման ջրի։

«Նոր Խարբերդում հողամաս, տուն ունեմ ու չգիտեմ ով ջուր է անցկացրել, դրանից իմ ոռոգման ջրի խողովակը ջարդվել է, ու արդեն 4-րդ ամիսն է, որ մրգերը ծառերի վրա չորացել ու թափվել են, ծառերի տերևներն էլ՝ ճլորել»,- ArmLur.am-ի հետ զրույցում ասաց ահազանգած քաղաքացին։

Քաղաքացուց հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք զանգահարել կամ դիմել է «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ին, ինչի ի պատասխան՝ ասաց․

««Վեոլիա ջուր» եմ զանգահարել, ասել են 1 շաբաթում հարցը կլուծեն, բայց արդեն 4-րդ ամիսն է նույն վիճակում է ամեն բան։ Զանգահարել եմ 1-05, 1-05-ից տվել են քաղաքապետարանի հեռախոսահամարը, բայց ամսվա մեջ 1 անգամ եմ կարողացել կապի դուրս գալ, ոչ ոք չի պատասխանում, մարդ չկա, բայց ասել են՝ կսարքենք ու մինչև հիմա ոչ մեկ չկա։ 117 եմ դիմել, 2-3 համար են ասել, զանգել եմ, ասում ա՝ տենց հեռախոսահամար գոյություն չունի։ Ես մեծ տարիքով կին եմ, ձեռնափայտով եմ շրջում, նյարդերիցս լաց եմ լինում, թե ինչպես կարելի է նման անտարբերություն դրսևորել»։

Քաղաքացին նաև ցանկություն է հայտնել հանդիպել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ, սակայն վերջինիս հայտնել են, որ ընդունելության իրավունք չկա և պետք է նամակ գրել ու փոխանցել, ինչը վերջինս չի կարող անել, քանի որ ձեռնափայտով է շրջում։

Այս խնդրով կապ հաստատեցինք Նոր Խարբերդի վարչական ղեկավար Կամո Կակոյանի հետ, ով մեզ հետ զրույցում նշեց՝ այս խնդրով համայնքապետարանը չի զբաղվում, իրենց գործառույթների մեջ այդ ամենը չի մտնում։

Փորձեցինք կապ հաստատել նաև Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանի հետ, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Սրապիոնյան




Լրահոս