Իրանը Ռուսաստանից հակաօդային պաշտպանության համակարգեր է խնդրել. The New York Times

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանը Ռուսաստանից հակաօդային պաշտպանության համակարգեր է խնդրել Իսրայելի վրա առաջիկա հարձակումից առաջ, գրում է The New York Times-ը՝ վկայակոչելով երկու իրանցի պաշտոնյաների, որոնցից մեկը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անդամ է։

Տեղական լրատվամիջոցները ևս հայտնել են Իրանից ստացված խնդրանքի մասին: NYT-ի զրուցակիցները հաստատել են այս խնդրանքը և հայտնել, որ Ռուսաստանը սկսել է Իրանին մատակարարել նաև ժամանակակից ռադարներ և հակաօդային պաշտպանության սարքավորումներ։

Հուլիսի 31-ին Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությունից հետո Իրանը սկսել է սպառնալ Իսրայելին «արագ և կոշտ» պատասխանով, չնայած այն հանգամանքին, որ Իսրայելի իշխանությունները չեն ընդունել Հանիեի մահվան պատասխանատվությունը:

Նախօրեին Իրան է ժամանել ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն, ով հանդիպել է երկրի նախագահ Մասուդ Փեզեշքիանի և Իրանի զինված ուժերի հրամանատար Մոհամմադ Բաղերիի, ինչպես նաև Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարի հետ։

Իրանն ու Ռուսաստանը համագործակցում են անօդաչու թռչող սարքերի արտադրության առումով: Ռուսական բանակը, Ուկրաինայի վրա հարձակումների ժամանակ, լայնածավալ օգտագործում է իրանական արտադրության «Շահեդ» անօդաչու թռչող սարքերը (զորքերը դրանք անվանում են «Geranium»): Սկզբում Իրանը դրանք մատակարարում էր ուղղակիորեն, այժմ դրանք հավաքվում են իրանական բաղադրիչներից՝ Թաթարստանի Ալաբուգա հատուկ տնտեսական գոտու տարածքում։




Լրահոս