Հնդկաստանում մեկնարկել են վերջին 60 տարվա ռազմաօդային ուժերի ամենամեծ բազմազգ զորավարժությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տարբեր երկրների օդանավերի մասնակցությամբ Հնդկաստանում՝ հյուսիսային Թամիլ Նադու նահանգի Սուլուր ավիաբազայում, մեկնարկել են լայնածավալ ռազմաօդային ուժերի Tarang Shakti 2024 զորավարժությունները: Այս մասին հայտնում է ANI-ն։

Զորավարժությունների բացման արարողության շրջանակներում հնդկական ռազմաօդային ուժերի Tejas կործանիչը որսացել է Գերմանիայի, Իսպանիայի և Ֆրանսիայի ռազմաօդային ուժերի Eurofighter Typhoon և Rafale ինքնաթիռները։
Զորավարժությունների ընթացիկ փուլը կտևի մինչև օգոստոսի 14-ը, երկրորդ փուլը նախատեսված է օգոստոսի 29-ից սեպտեմբերի 14-ը։

Ակնկալվում է, որ ներգրավվելու է մոտ 150 ինքնաթիռ 10 երկրներից։ Եվս երկու տասնյակ պետություններ հրավիրվել են որպես դիտորդ։
Մեկից ավելի օտարերկրյա օդուժի մասնակցությամբ վերջին նման զորավարժությունը «Շիկշա» զորավարժությունն էր 1963 թվականին: Դրան մասնակցել են ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ Ավստրալիայի ռազմաօդային ուժերը։

Ինչպես ավելի վաղ հայտարարել էին Հնդկաստանի ռազմաօդային ուժերը, Tarang Shakti 2024-ն անցկացվում է հնդկական ռազմաօդային ուժերի և գործընկեր երկրների միջև փոխգործակցության բարելավման, մարտական ​​հմտությունների բարձրացման, փորձի փոխանակման և մարտավարական և գործառնական կարողությունների ցուցադրման նպատակով:




Լրահոս