
ԵՄ Խորհուրդը հաստատել է ավելի վաղ ԵՄ դեսպանների համաձայնեցրած որոշումը՝ Ուկրաինային աջակցության հիմնադրամից Կիևին մոտ 4,2 մլրդ եվրո հատկացնելու մասին՝ հայտնել է ԵՄ Խորհրդում Հունգարիայի նախագահությունը։
«Տվյալ որոշումն ուղղված է Ուկրաինայի մակրոֆինանսական կայունությանն ու նրա վարչակազմի գործունեությանը աջակցելուն»,- ասված է հայտարարության մեջ:
Ավելի վաղ Եվրահանձնաժողովը նշել էր, որ մտադիր է այդ հատկացումը Կիևին փոխանցել մինչև սեպտեմբեր: