
Փարիզում անցկացվող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում օգոստոսի 6-ին տեղի է ունեցել հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական մրցաշարի երկրորդ մրցումային օրվա քաշային կարգերի վիճականահությունը:
Հայտնի է Հայաստանի թիմի երրորդ ներկայացուցիչ Սլավիկ Գալստյանի (67 կգ) մրցակիցը:
Աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի բրոնզե մեդալակիր Սլավիկ Գալստյանը մեկնարկային գոտեմարտում կմրցի Պանամերիկյան խաղերի կրկնակի չեմպիոն, Պանամերիկյան առաջնության եռակի հաղթող, Էկվադորի ներկայացուցիչ Անդրես Ռոբերտո Մոնտանյո Արոյոի հետ:
Սլավիկ Գալստյանի մասնակցությամբ 1/8 եզրափակիչ գոտեմարտը տեղի կունենա օգոստոսի 7-ին՝ Երեւանի ժամանակով 13:00-ից A մրցագորգում: