
Իրանը և Սիրիան պարտավոր չեն առճակատման մեջ մտնել Իսրայելի հետ, բավական է քաղաքական, ռազմական և տնտեսական աջակցության շարունակությունը իսրայելական բանակի դեմ ռազմական առճակատման մեջ գտնվող շարժումներին, ասել է «Հեզբոլլահի» գլխավոր քարտուղար Հասան Նասրուլլան։
«Պայքարն իր ընթացքի մեջ է, և ես կարծում եմ, որ դիմադրությունը պատերազմի մեջ Իրանի և Սիրիայի անմիջական միջամտության կարիք չունի։ Նրանք օգնել են և շարունակում են քաղաքական, տնտեսական և ռազմական աջակցություն ցուցաբերել դիմադրությանը», – ասել է Նասրուլլան։