
Օգոստոսի 6-ին, ժամը 17:56-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զովունի գյուղի 9-րդ փողոցում այրվում է անասնագոմ։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 9-րդ փողոցի թիվ 91 շենքի մոտակայքում գտնվող երկու շինության տանիքներում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։34-ին, մարվել՝ 18:56-ին։ Այրվել են շինությունների տանիքները՝ 150 քմ և 50 քմ: