
Օլիմպիական խաղերի չեմպիոն, Աշխարհի քառակի ու Եվրոպայի 7-ակի ոսկե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը եզրափակչում կպայքարի Իրանի ներկայացուցիչ Մոհամմադհադի Սարավիի հետ։
Գոտեմարտը կմեկնարկի վաղը՝ օգոստոսի 7-ին, Երևանի ժամանակով 21:15-ից։
Հիշեցնենք՝ կիսաեզրափակչում Ալեքսանյանը 5։3 հաշվով հաղթեց Կուբայի ներկայացուցիչ Գաբրիել Ռոսիլյոյին։ Նա կպայքարի ոսկե մեդալի համար։