Վթար՝ Երևան-Իջևան ավտոճանապարհին․ կան տուժածներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 6-ին՝ ժամը 18։26-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանի թերակղզու խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի մոտ 66-րդ կմ-ին Honda մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ա․ Մ․, ծնված 1976 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 30 մ) և շրջվել։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդին և ուղևորներ Ա․ Փ․-ին (ծնված 2010 թ․), Յ․ Փ․-ին (ծնված 2017 թ․), Ա․ Փ․-ին (ծնված 2012 թ․), Ն․ Դ․-ին (ծնված 1975 թ․), Ա․ Դ․-ին (ծնված 1984 թ․) և Հ․ Փ․-ին (ծնված 1982 թ․) տեղի ուժերով տեղափոխել են բժշկական կենտրոն։

Բժիշկներն ուղևորների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ վարորդինը՝ կայուն ծանր։ Փրկարարներն ուղղել և հոսանքազրկել են ավտոմեքենան։




Լրահոս