
Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությունը կոչ է անում իր քաղաքացիներին խուսափել Իսրայել այցելելուց:
«Իսրայելի ողջ տարածքում տագնապի մակարդակը փոխվել է 3-րդ մակարդակի. ճանապարհորդությունն արգելված է: Խնդրում ենք զերծ մնալ վերը նշված տարածք որևէ նպատակով մեկնելուց»,- ասվում է գերատեսչության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:
Լիբանանի, Գազայի հատվածի և Պաղեստինի հետ սահմանին մոտ գտնվող շրջանների համար գործում է տագնապի 4-րդ մակարդակը, որը պահանջում է շտապ տարհանում: ԱԳՆ-ի տվյալներով՝ Իսրայելում կա Ճապոնիայի մոտ հազար քաղաքացի։