«Հայազնի» անդամ, քաղաքագետ Արմեն Աղայանն այսօրվա մամլո ասուլիսում ասաց, որ իշխանափոխության մանդատով հանդես են եկել տարբել ուժեր:
«Տիգրան Սարգսյանի կառավարումը ոչ մի լավ բան չի բերել մեր ժողովրդին: Այդ չորս ուժերը համախմբվել են ԲՀԿ-ի շուրջ: Հայ ժողովրդի փրկությունը կապվում է հայկական Իվանիշվիլիի` Գագիկ Ծառուկյանի հետ:
Եթե Տիգրան Սարգսյանին փոխարինի Վիգեն Սարգսյանը, դա արդեն կարելի է համարել ձախողում հենց այդ չորս ուժերի համար»,-ասել է Ա.Աղայանը:
Միգուցե «Հայազնը» իրեն տեսնում է Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին` հետաքրրքվեց armlur.am-ը: «Ոչ»,- պատասխանեց Արմեն Աղայանը, ապա հիշեցրեց, որ «Հայազնը» Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին չի կանգնել անգամ նախընտրական շրջանում:
«Եթե այն ժամանակ Հովհաննիսյանը ձևավորեր հարթակ, լավ հաջողություն կունենար, իսկ հիմա նրա ռեսուրսները քիչ են»,-նկատեց Աղայանը:
Աղայանն ասաց, որ անձերի ու կուռքերի շուրջ համախմբում, կուլիսային քննարկումների ձևաչափին «Հայազնը» չի մասնակցի:
«Մենք կողմ ենք կոլեգիալ ձևաչափով քննարկումներին»,- եզրափակեց Աղայանը: