Աջափնյակ վարչական շրջանի Մարգարյան փողոցում խնամիները վիճել են. վիրավոր տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ գիշերը թեժ իրավիճակ է եղել Աջափնյակ վարչական շրջանի Մարգարյան փողոցում գտնվող զբոսայգում։

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն մի խումբ տղամարդիկ վիճաբանել են, որից հետո վիճաբանության ժամանակ Մ.Գ․-ն սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է Գ.Ղ-ին։

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիների պատմելով վիրավորում ստացած քաղաքացուն տեղափոխել են Արմենիա Հանրապետական հիվանդանոց։ Իրավապահները պարզել են,որ վիճաբանողները խնամիներ են եղել տարբեր թեմաներից են խոսել ու գինովցած լինելով սկսել են ծեծել միմյանց ու հարվածներ հասցնել։

Քնար Մանուկյան 




Լրահոս