Ալեն Սիմոնյանը որոշել է ԱԺ վերադարձնել իր հին «կադրերին»:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ Հովհաննես Նալբանդյանը, ով դեռ մարտի 18-ին էր ազատվել ԱԺ նախագահի խորհրդականի պաշտոնից, կրկին վերանշանակվել է նույն պաշտոնին:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով, Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի ԱԺԽՈ-006 Լ որոշմամբ հաստատված 1-ին հավելվածի 18-րդ կետի 1-ին ենթակետով եւ հիմք ընդունելով Հովհաննես Նալբանդյանի 2024 թվականի օգոստոսի 6-ի դիմումը՝ կարգադրում եմ. 1. 2024 թվականի օգոստոսի 6-ից Հովհաննես Նալբանդյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի խորհրդական»,- ասված է ԱԺ նախագահի կարգադրության տեքստում:
Հիշեցնենք, որ հենց Հովհաննես Նալբանդյանին էր Ալեն Սիմոնյանը փորձում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ դարձնել, ինչը, սակայն, չհաջողվեց:
Քրիստինա Մուշեղյան