
Մեքսիկայի իշխանությունները հանրապետության հաջորդ նախագահ Կլաուդիա Շեյնբաումի երդմնակալության արարողությանը մասնակցելու հրավերներ են ուղարկել 208 երկրների ղեկավարների և 34 միջազգային կազմակերպությունների ղեկավարների։ Այս մասին լրագրողներին հայտնել են Մեքսիկայի ԱԳՆ-ում։
«Մեր դիվանագիտական արձանագրության համաձայն՝ Մեքսիկայի կառավարությունը դիվանագիտական նոտաներ է ուղարկել բոլոր երկրներին, որոնց հետ հարաբերություններ է պահպանում, և միջազգային կազմակերպություններին, որոնց պատկանում է՝ մասնակցելու Մեքսիկայի ընտրված նախագահ Կլաուդիա Շեյնբաում Պարդոյին իշխանությունը փոխանցելու արարողությանը,-հավելել է Մեքսիկայի ԱԳՆ-ն: