Փոքր Վեդիի մանկապարտեզում երեխային ծեծի ենթարկած դաստիարակը 2024 թ․ օգոստոսի 1-ից սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից, այս մասին ArmLur.am-ին հայնտեց Փոքր Վեդի վարչական շրջանի ղեկավար Կարեն Ստեփանյանը։
Հիշեցնենք՝ հուլիսի 26-ին տեսանյութ էր տարածվել, որում մանկապարտեզի աշխատակիցը ծեծի էր ենթարկում երեխային: Տեսանյութը տարածվելուց հետո ՆԳՆ ոստիկանության Արարատի բաժին էր հրավիրվել մանկապարտեզի տնօրենը, որից ընդունվել էր հաղորդում։
45-ամյա դաստիարակը ձերբակալվել էր, ապա ազատ արձակվել։ Նրան մեղադրանք է առաջադրվել: