Էշթոնը ծայրահեղականներին զինաթափվելու կոչ է անում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵՄ դիվանագիտական գերատեսչության ղեկավար Քեթրին Էշթոնը Ուկրաինայի ծայրահեղականներից պահաջում է անհապահ հանձնել իշխանություններին ապօրինի պահվող զենքը և դատապարտում է «Աջ սեկտորի» գործողությունները, հաղորդում է news.mail.ru-ն:

«Ես կտրականապես դատապարտում եմ Ուկրաինայի Գերագույն Ռադայի շենքը շրջապատած և այն գրավելու սպառնալիքներ հնչեցրած «Աջ սեկտորի» ակտիվիստների ճնշումը: Խորհրդարանին ուղղված նման սպառնալիքները հակասում են ժողովրդավարական սկզբունքներին և իրավունքի գերակայությանը», – հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը:

Նա կոչ է արել այդ ծայրահեղական կազմակերպությանը և Ուկրաինայի այլ ուժերին ձեռնպահ մնալ բռնությունից և սպառնալիքներից:

«Նրանք պետք է անհապաղ վերադարձնեն ողջ ապօրինի զենքն իշխանություններին», – ասվում է հայտարարությունում:

Միաժամանակ Էշթոնը նշել է, որ անհրաժեշտ է Ալեքսանդր Մուզիչկոյի (Սաշա Բելիի) մահվան անկախ հետաքննություն անցկացնել:




Լրահոս