Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է Գերագույն Ռադայի ընդունած օրենքները՝ ռազմական դրության և ընդհանուր մոբիլիզացիայի ժամկետը ևս 90 օրով երկարացնելու մասին։ Այս մասին են վկայում Ուկրաինայի խորհրդարանի կայքի տվյալները։
Ռազմական դրության և զորահավաքի ժամկետը լրացել էր օգոստոսի 11-ին։
Ռազմական դրությունը և ընդհանուր մոբիլիզացիան Ուկրաինայում մտցվել էին 2022 թվականի փետրվարի 24-ին և դրանից հետո մի քանի անգամ երկարացվել էին։
Ռազմական դրության կրկնակի երկարաձգումը անհնարին է դարձրել երկրում խորհրդարանական և նախագահական ընտրությունների անցկացումը։
Այդ կապակցությամբ Ուկրաինայում ակտիվորեն քննարկվում է Զելենսկու լեգիտիմության հարցը, ում պաշտոնավարման հնգամյա ժամկետը լրացել է մայիսի 21-ի գիշերը։