
Ոստիկանությունից armlur.am -ին հաղորդում են, որ նոյեմբերի 21-ին` ժամը 20.30-ին, “ՎԱԶ-21074” մակնիշի ավտոմեքենան Շիրակի փողոցի գազալցակայանում վրաերթի է ենթարկել 60-ամյա մի տղամարդու, ապա բախվել տուժածի` գազալցակայանում կայանված ԳԱԶ-32213 մակնիշի ավտոմեքենային:Վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:Կատարվում է քննություն: