Ընտրովի արդարադատության ցայտուն օրինակ. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ընտրովի արդարադատության հերթական դրսեւորումը: Ինչպես է ՀՀ իրավապահ համակարգն աչք փակում Արագածավանի կոմունալ բաժնի պատասխանատու, իշխող կուսակցության անդամ Սուրեն Թորոսյանի կողմից ռասայական, կրոնական թշնամանք տարածող հրապարակային սպառնալիքների համար, իսկ ահա մեկ տարի առաջ ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք տարածելու համար իրավապահները կալանավորեցին «Ուրախների ու հնարամիտների ակումբի» նախկին անդամ, պրոդյուսեր Արմեն Գրիգորյանին, որը դատարանի դահլիճում մահացավ:

Հունիսի 12-ին Արագածավանի կոմունալ բաժնի պատասխանատու, իշխող կուսակցության անդամ Սուրեն Թորոսյանը ֆուտբոլի պարապմունքի գնացող 7-8 տարեկան տղային իջեցրել էր մեքենայից։ Նրան հանդիպել էր Թալինի ճանապարհին ու որոշել տեղափոխել:

Երեխայի ընտանիքը Արցախից տեղահանվելուց հետո Թալինի տարածաշրջանի գյուղերից մեկում է ապրում, հարազատները ձայնագրվել, նկարահանվել չեն ցանկանում։ Մայրը համայնքապետի ներկայությամբ խոսել էր եւ հայտնել, որ պարոն Թորոսյանը երևի բարկացած է եղել այդ ֆեյսբուքյան լայվի ժամանակ, իր որդուն ընդամենն ասել է՝ «իջիր, տղա ջան», կոպիտ չի եղել։ Ինք էլ իր գործին է, իրենով չեն զբաղվել: Ստացվում է, որ քաղաքական իշխանությունները հարազատներին մի լավ վախեցրել են, որ բողոք չլինի Թորոսյանի վարքի մասով։

Նույն տեսանյութում Արագածավանի տեղական պաշտոնյան սպառնալիքներ է ուղղում, իր խոսքով աքսած, վարչապետին վատաբանողներին: Սակայն ՀՀ իրավապահներն այս ամենը՝ ներառյալ երեխայի հետ միջադեպը, քննության առարկա չեն դարձրել, Քննչական կոմիտեից ասում են՝ հաղորդում չեն ստացել, գործ չի հարուցվել, դատախազությունից տեղեկություն կարող են տալ միայն գրավոր հարցման դեպքում։ Սակայն նկատենք, որ արագածավանցի ՔՊ-ական Սուրեն Թորոսյանը այժմ մեղադրյալ է մեկ այլ գործով՝ հունիսի 7-ին համագյուղացու հետ միջադեպ է եղել, փայտով հարվածել է նրան, դեմքին գազ փչել։ Ի դեպ, նույն տեսանյութում Թորոսյանը հեռակա ողջույններ է հղում հարազատ տարածաշրջանի իրավապահներին:

Ակնհայտ ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք տարածող Թորոսյանն այսօր ազատության մեջ է եւ նույն տեսանյութում Թորոսյանը հեռակա ողջույններ է հղում հարազատ տարածաշրջանի իրավապահներին, մինչդեռ իրավապահներն ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելու կասկածանքով կալանավորեցին եւ մահվան դուռը հասցրեցին «Ուրախների ու հնարամիտների ակումբի» նախկին անդամ, պրոդյուսեր Արմեն Գրիգորյանին: Տեսագրությունը, որ հրապարակել է ԱԱԾ-ն, որպես կալանավորման հիմք, կատարվել է մեկ տարի առաջ։ Իրավապահները նշում են, որ գործում այլ տեսանյութեր էլ կան, որտեղ Գրիգորյանը հրապարակավ նվաստացնում է մարդու արժանապատվությունը։

Ահա, Նիկոլ Փաշինյանի իշխանության ընտրովի արդարադատության ակնհայտ դրսեորումը, եթե ՔՊ-ական ես, քեզ ամեն ինչ կարելի է, իսկ, եթե դու դե ես իշխանությունը, ապա քեզ կկալանավորեն ու մահապատժի կենթարկեն։




Լրահոս