2024 թվականի Փարիզի ամառային 33-րդ Օլիմպիական խաղերի հունահռոմեական ըմբշամարտի մրցաշարի կիսաեզրափակչում հայտնի է դարձել Սլավիկ Գալստյանի մրցակիցը։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։
Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի անդամ, աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի բրոնզե մեդալակիր 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը կիսաեզրափակչում կգոտեմարտի իրանցի Սաեդ Էսմաելիի հետ։
Վերջինս քառորդ եզրափակչում 8:0 հաշվով հաղթել է Օլիմպիական չեմպիոն, Աշխարհի գործող չեմպիոն կուբացի Սանչեսին։