«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը իրազեկում է վարորդներին՝ նշելով, որ /Մ-2/-Տաթև-Աղվանի-/Մ-2/ (Սյունիք) ավտոճանապարհի 0-ից 19-րդ կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ վաղը՝ օգոստոսի 8-ին‚ իրականացվելու են պայթեցման աշխատանքներ։
«Ճանապարհը վաղը՝ ժամը 10-ից 20.00‚ փակ կլինի երթևեկության համար։
Բոլոր տեսակի տրանսպորտային միջոցները նշված հատվածը կարող են շրջանցել Մ-2-Նորավան-Տաթև ճանապարհով»,-ասված է հաղորդագրության մեջ։