Ես միանշանակ Սրբազանի կողքին եմ․ ուռուցքաբան Գևորգ Թամամյանն աշխատանքից հեռանալուց հետո շարունակում է աջակցել Շարժմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռ այս տարվա մայիսին ուռուցքաբան Գևորգ Թամամյանը գրեց, որ Յոլյան արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի տնօրեն, բժիշկ Սամվել Դանիելյանն ազատվել է աշխատանքից։ Ի պատասխան այդ որոշմանն՝ ինքը՝ Գևորգ Թամամյանը ևս ներկայացրեց ազատման դիմում։

Դեպքից անցել է գրեթե 3 ամիս և ArmLur.am-ը զրուցել է ուռուցքաբան Գևորգ Թամամյանի հետ՝ տեղեկանալով, թե ինչ դիրքորոշում ունի սեպտեմբերից նոր թափով մեկնարկող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման վերաբերյալ։

Ուռուցքաբանը մեկ բան ասաց․

«Ես միանշանակ Սրբազանի կողքին եմ ու շարունակելու եմ լինել։ Ես հետ չեմ կանգնում նախկինում ասած իմ խոսքերից»։

Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջին օրերից Թամամյանը եղել է պայքարին սատարողներից և պարբերաբար հայտարարություններ է արել, որ միանում է գործադուլին և դասադուլին։

«Ես կայացրել եմ իմ որոշումը. Միանում եմ Բագրատ Սրբազանի հայտարարած դասադուլին եւ գործադուլին` օգտագործելով իմ սահմանադրական իրավունքը։ Իմ պարտականությունները, պատշաճ կերպով, ժամանակավորապես կփոխանցվի համապատասխան անհատներին։ Անհրաժեշտության դեպքում, հասանելի եմ ցանկացած պացիենտի համար, գիշեր թե ցերեկ, ինչպես որ միշտ է եղել։

Սրբազանն իմ ճանաչած ազնվագույն եւ ամենապայծառ անհատներից է, Մարդ ումից լույս ու բարություն է ճառագում, եւ լույսը հաղթելու է խավարին։

Կոչեր չեմ անում, որովհետեւ ամեն մարդ ինքը պետք է կայացնի իր որոշումը։

Ինձ համար Հայաստանի Հանրապետությունը գերագույն արժեք է, եւ ես համոզված եմ, որ Սրբազանի ղեկավարած շարժումը բերելու է մեր պետականությունը նոր վերելքի»,- գրել էր ուռուցքաբան Գևորգ Թամամյանը։

Էմմա Միքայելյան




Լրահոս