ՆԳ նախարարը հետևել է ապագա քրեական ոստիկանների և պարեկների ուսումնական գործընթացին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 7-ին ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, նախարարության և ոստիկանության ղեկավար կազմն այցելել են ՆԳՆ կրթահամալիր։

ՆԳՆ-ից տեղեկացնում են, որ նախարարը հետևել է դասընթացներին, զրուցել դասախոսների և սովորողների հետ, հետաքրքրվել ուսումնական գործընթացով և ապագա քրեական ոստիկանների մասնագիտական պատրաստվածությամբ։

Քննարկվել են նաև կազմակերպչական հարցեր։ Վահե Ղազարյանը տվել է կոնկրետ ցուցումներ և հանձնարարականներ։

Ներքին գործերի նախարարը կրթահամալիրում հետևել է նաև պարեկների՝ Արտակարգ իրավիճակում ավտոտրանսպորտային միջոցների վարման գործնական պարապմունքին։




Լրահոս