Իր շահերի և անվտանգության ոտնահարման դեպքում Իրանը երբեք չի լռի. Փեզեշքիանը՝ Մակրոնին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանն իր հիմնական սկզբունքներից է համարում պատերազմից խուսափելը և համաշխարհային խաղաղության ու անվտանգության հաստատումը, սակայն երբեք չի լռի իր շահերի և անվտանգության ոտնահարման դեպքում։ Այս մասին ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզշքիանը՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում։

«Իրանը, միջազգային պայմանագրերի և օրենքների շրջանակներում, երբեք չի լռի իր շահերի և անվտանգության ոտնահարման առջև։ Սիոնիստական ռեժիմը Գազայի ժողովրդի դեմ իր հանցավոր և ահաբեկչական գործողություններով, ինչպես նաև պաշտոնապես Իրանի հյուրի՝ Իսմայիլ Հանիեի սպանությամբ, ձգտում է տարածաշրջանում հրդեհ բռնկել։

Եթե Ամերիկան և արևմտյան երկրներն իսկապես ցանկանում են կանխել պատերազմը, ապա նրանք պետք է ստիպեն այս ռեժիմին դադարեցնել ցեղասպանությունն ու հարձակումները Գազայի վրա և ընդունեն հրադադարը», – ասել է Իրանի նախագահը:




Լրահոս