Ուկրաինայի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն համոզված է, որ 2010 թ. նախագահական ընտրություններից հետո Մինսկի անկարգությունները ծագել են ուկրաինական ծայրահեղականների մասնակցությամբ, որոնք հետագայում միավորվել են «Աջ սեկտոր» կազմակերպությունում:
Այս մասին Լուկաշենկոն ասել է ուկրաինական «Шустер Live» հեռուստածրագրին տրված հարցազրույցում:
«Գիտե՞ք, թե որտեղից էին ղեկավարում մեր «մայդանը»` Կիևից», – հայտարարել է Լուկաշենկոն:
Հիշելով այդ ձմեռվա իրադարձությունները, նա նշել է, որ այն ժամանակ ամեն բան ճիշտ է արել:
«Հիմա մեր ժողովուրդն այսպես է ասում է. եթե Լուկաշենկոն վարվեր այնպես, ինչպես Յանուկովիչը` հիմա մեզ մոտ էլ նույն բանը կլիներ» – ասել է Բելոռուսի նախագահը:
Նա ընդգծել է , որ 2010 թ. դեկտեմբերին Մինսկում «ոչ մեկի գլուխը չեն ջարդել, արցունքաբեր գազ չեն արձակել, ջրցան մեքենաներ չեն օգտագործել, ոչ մի Մոլոտովի կոկտեյլ չի եղել»: