Մովսես Հարությունյանը՝ ԱԺ նախագահի մամուլի քարտուղար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ նախագահի օգնականի պաշտոնը զբաղեցնող Մովսես Հարությունյանը նշանակվել է ԱԺ նախագահի մամուլի քարտուղար: Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան գրառմամբ:

«Սիրելի ընկերներ, գործընկերներ, ուզում եմ տեղեկացնել, որ օգոստոսի 6-ից ազատվել եմ ԱԺ նախագահի օգնականի պաշտոնից, ու ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ նշանակվել եմ ՀՀ ԱԺ նախագահի մամուլի քարտուղար։

Շնորհակալություն եմ հայտնում պարոն Սիմոնյանին հերթական բարձր վստահության համար, իսկ լրատվականների գործընկերներիս էլ արդյունավետ աշխատանքային համագործակցություն եմ ցանկանում»,- գրել է նա։




Լրահոս