Թուրքիան միացել է ՄԱԿ-ում Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության  ներկայացրած հայցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անկարան փաստաթղթեր է ներկայացրել ՄԱԿ-ի Միջազգային դատարանում Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության  հայցին միանալու համար:

Այս մասին Հաագայում  հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի արդարադատության հարցերով հանձնաժողովի ղեկավար Ջյունեյթ Յուքսելը:

«Մենք այս հայցին կհետևենք մինչև վերջ՝ պաշտպանելով պաղեստինցիների շահերը, Թուրքիան այսօրվանից միանում է Իսրայելի դեմ դատական ​​հայցին»,- ասել է նա։

Մասնավորապես, ըստ Յուքսելի, հայցը պարունակում է ՄԱԿ-ի զեկույցներ և այլ համապատասխան փաստաթղթեր։

Հայցին միանալու Անկարայի մտադրության մասին օգոստոսի 5-ին հայտնել էր Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։




Լրահոս