
Կուրսկի շրջանի վրա հարձակմանը մասնակցել է մոտ հազար ուկրաինացի զինծառայող։
Այս մասին օգոստոսի 7-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ հանդիպման ժամանակ հայտնել է ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը:
«Ուկրաինայի զինված ուժերը օգոստոսի 6-ի առավոտյան փորձել են ներխուժել Կուրսկի մարզի տարածք՝ նպատակ ունենալով գրավել Կուրսկի շրջանի Սուդժանսկի շրջանի տարածքի մի հատվածը»,- ասել է Գերասիմովը:
«Պետական սահմանը պահող ստորաբաժանումների, սահմանապահների և ուժեղացնող ստորաբաժանումների համատեղ գործողություններով, ավիա և հրթիռային ուժերի հարվածներով ու հրետանային կրակով կասեցվել է Կուրսկի ուղղությամբ հակառակորդի առաջխաղացումը»,- նշել է Գերասիմովը։