Սերժ Սարգսյանը փուլ առ փուլ կհանձնի իշխանությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաղաքագետ Արմեն Աղայանը համոզված է, որ ՀՀԿ-ն չի զիջելու վարչապետի հարցում: Ապրիլի 28-ին չորս ուժերի կառավարությանն անվստահություն հայտնելու առաջարկին ՀՀԿ-ն դեմ է քվեարկելու: «Եթե իհարկե, գաղտնի  մի 20 ՀՀԿ-ական չեն լքել իրենց կուսակցության շարքերը և դարձել  ԲՀԿ-ական»,- ասաց քաղաքագետը:

Քաղաքագետի կարծիքով, եթե անգամ  ՀՀԿ-ն  համաձայնի վարչապետ փոխել ՝ տեղը կդնի իր թեկնածուին:

Բանախոսի խոսքով ` եթե հասարակական ճնշումները շատ լինեն,  Սերժ Սարգսյանը փուլ առ փուլ կհանձնի իշխանությունը:

Armlur.am լրատվականը հետաքրքրվեց `  արդյոք  չորս ուժերի   համագործակցության հետևում կանգնած չէ Ռոբերտ Քոչարյանը, ով ցանկություն ունի վերադառնալ իշխանության:

Քաղաքագետի խոսքով ` Քոչարյանի վերադարձի փորձերը ցանկության  դրսևորում է:

ԲՀԿ-ի կապերը  նախկին նախագահի հետ ևս ակնհայտ են ՝  հետևաբար  Քոչարյանի վերադարձի հավանականությունը կա:

«Մյուս կողմից  ՀԱԿ-ի համար մահացու կլինի Քոչարյանի վերադարձը, հետևաբար այս բարդ խնդիրը կա չորս ուժերի օրակարգում: Կարծում եմ, որ քաղաքական չորս ուժերը ունեն հավանաբար որոշ երաշխիքներ, որ այս փուլում Ռոբերտ Քոչարյան չկա»,- եզրափակեց  պրն Աղայանը:




Լրահոս