
Ռուս լողորդ Վիտալի Կոչնևը, որը ողնաշարի վնասվածք ունի, սկսում է նախապատրաստվել Անտարկտիդայի սառցե ջրերում լողալուն, և այդ նպատակով մարզումներ է անցկացնելու Սևանա լճում: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է միջոցառման կազմակերպիչ Ալեքսեյ Սվիստունովը։
«Անտարկտիկայում լողից առաջ ապագա ռեկորդակիրը մեկ շաբաթով կժամանի Հայաստան՝ մարզվելու Սևանա լճի սառը ջրերում»,-ասել է Ռուսաստանի ռեկորդների գրքի գլխավոր խմբագիր Սվիստունովը: