
Եգիպտոսի քաղաքացիական ավիացիայի վարչությունը ծանուցում է ուղարկել բոլոր եգիպտական ավիափոխադրողներին՝ խնդրելով օգոստոսի 8-ի առավոտյան՝ ժամը 01:00-ից 04:00, խուսափել Իրանի օդային տարածքից:
«Բոլոր եգիպտական փոխադրողները պետք է խուսափեն դեպի Թեհրան թռիչքից: Նման տարածքի վրայով թռիչքի ոչ մի ծրագիր չի ընդունվի»,- ասված է ծանուցման մեջ։