
ՀՀԿ երկրորդ տնտեսական համաժողովին Շավարշ Քոչարյանը հայտնեց, որ հնարավոր է հենց մայիսին ՄՄ-ի հետ կնքվի պայմանագիրը, քանի որ գործողությունները շատ արագ են զարգանում:
Քոչարյանի խոսքերով, 2015 թվականի հունվարի 1-ից պետք է սկսեն գործել ՄՄ դրույթները:
Հիշեցնենք, որ այսօր Արմենիա-Մարիոթ հյուրանոցում կայացավ ՀՀԿ երկրորդ տնտեսական համաժողովը` նվիրված ՄՄ-ին միանալուց հետո առաջ գալիք մարտահրավերներին ու հնարավորություններին: