
Հունահռոմեական ոճի հայ ըմբիշ, Եվրոպայի հնգակի չեմպիոն, աշխարհի քառակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի չեմպիոն, 21-րդ դարի ամենատիտղոսակիր հայ մարզիկ Արթուր Ալեքսանյանը երկար պայքարից հետո դարձավ 2024 թվականի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն։
Նա պարտվեց իրանցի Մոհամադհադի Սարավին 4։1 հաշվով։