
Օգոստոսի 8-ին, ժամը 00:15-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Մխչյան գյուղի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևան-Երասխ ավտոճանապարհի մոտ 18-րդ կմ-ին կայանած «Nissan» մակնիշի ավտոմեքենայում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 00։32-ին, մարվել՝ 00:42-ին: Այրվել են ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահը: