
Հոլիվուդի ամենագեղեցիկ դերասանուհիներից մեկը՝ Բլեք Լայվլին և ամուսինը՝ հայտնի դերասան Ռայան Ռեյնոլդսը, Նյու Յորքում ներկա են գտնվել դերասանուհու մասնակցությամբ նոր «Այն ավարտվում է մեզ հետ» ֆիլմի պրեմիերային:
Ֆիլմի պրեմիերային դերասանուհին ներկայացել է «Versace» նորաձևության տան 2002 թվականի հավաքածուի երեկոյան զգեստներից մեկով, որը առաջին անգամ կրել է երգչուհի Բրիթնի Սփիրսը՝ նորաձևության տան Գարուն-ամառ 2003 հավաքածուի ցուցադրության ընթացքում Միլանում:
Դերասանուհին անդրադարձ է կատարել Սփիրսին` նրան անվանելվ «իսկական թագուհի» և նշել, որ ինքը շատերից է ոգեշնչվում:
Հուրի Բաղդասարյան