ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ․ 17 տարի մարդկանց կողքին․ Telcell-ը նշեց իր տարեդարձը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս Telcell ընկերությունը նշեց իր հիմնադրման 17-ամյակը՝ 17 տարի, որոնք հագեցած էին բազում նորարարական լուծումներով և նշանակալի
ձեռքբերումներով։

Ամեն ինչ սկսվեց տերմինալից

2007 թվականն էր, երբ Telcell-ը գործարկեց Հայաստանում իր առաջին վճարային տերմինալը։ Այս իրադարձությունն էլ հենց նշանավորեց ընկերության «ծնունդը»։
Տերմինալները հետզհետե շատացան և տարածվեցին ամբողջ հանրապետությունով մեկ։ Սա Telcell-ի առաջին քայլն էր՝ ուղղված մարդկանց կյանքն ավելի հարմարավետ դարձնելուն։

Ապա ստեղծվեց Telcell Wallet-ը

Թվային տեխնոլոգիաների զարգացումը նոր հնարավորություններ ստեղծեց թե՛ հասարակության, թե՛ Telcell-ի համար․ 2018թ-ին Telcell-ը ներկայացրեց Telcell Wallet հավելվածը՝ տերմինալի ծառայությունները տեղափոխելով թվային հարթակ։

Ձևավորվեց Telcell էկոհամակարգը

Ընկերությունը շարունակեց ընդլայնել իր ծառայությունների շրջանակը և հետագա տարիների ընթացքում հանդես եկավ նոր պրոդուկտներով և համագործակցություններով՝ Telcell Inkassatsia, BON, Telcell Business, Visa թվային քարտ, PartPay, Telcell Market, 100% by Telcell: Այդպիսով ձևավորվեց մի ամբողջ էկոհամակարգ, որը միտված է լուծելու հասարակության առջև ծառացած ամենատարբեր խնդիրները՝ վճարումներից մինչև սարքերի լիցքավորում։

Ասպարեզ եկան տրանսպորտի QR ուղետոմսերը

Եվս մեկ կարևոր քայլ մարդկանց առօրյան թեթևացնելու ուղղությամբ․ 2023թ-ին Telcell-ի ու Երևանի քաղաքապետարանի համատեղ ջանքերով մայրաքաղաքում ներդրվեց միասնական տոմսային համակարգը։ Դա թույլ տվեց հանրային տրանսպորտի համար վճարումն իրականացնել անկանխիկ՝ Telcell Wallet-ով և Telcell Terminal-ներով ձեռք բերված QR ուղետոմսերի միջոցով։

Եվ սա դեռ վերջը չէ։ Telcell ընկերությունը երբեք չի բավարարվել ձեռք բերածով, հաշվի է առել հասարակության ընթացիկ պահանջները և առաջարկել իր լուծումները։

Այդպես էր անցած 17 տարիների ընթացքում, այդպես է լինելու նաև հետագայում՝ նշում են Telcell-ի ներկայացուցիչները և խոստանում նոր հետաքրքիր առաջարկներ ընկերության կողմից։




Լրահոս