Պարեկներին գումար առաջարկած իրավախախտ վարորդը ձերբակալվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՊԾ ոստիկանության Կոտայքի մարզի պարեկները օգոստոսի 8-ի կեսգիշերին Աշտարակի խճուղում ստուգման նպատակով կանգնեցրել են «ՎԱԶ-2105» մակնիշի մի մեքենա: Պարզվել է, որ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող վարորդը մեքենան վարում էր ոչ սթափ վիճակում:

ՆԳՆ-ից տեղեկացնում են, որ Արագածոտնի մարզի Կարբի գյուղի բնակիչ 49-ամյա վարորդը, մեքենան ոստիկանության Նաիրիի բաժին տեղափոխելու ճանապարհին, պարեկներին գումար է առաջարկել: Նա ձերբակալվել, տեղափոխվել է ոստիկանության Նաիրիի բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել նախաքննական մարմին:




Լրահոս