Վերջին տարիներին մեծ հետաքրքրություն է առաջացրել Netflix սթրիմինգային ծառայությամբ հեռարձակվող «Bridgerton» նախագիծը, որը հիմնված է Ջուլի Քուինի վեպերի վրա:
Դիտողների շրջանում հետաքրքրություն է առաջացրել թե՛ նախագիծը, թե՛ դրանում ներգրավված դերասանական կազմը: Բոլորին հետաքրքրում է, թե ինչպիսին են դերասաններն իրական կյանքում:
Այսօր ArmLur.am-ը Ձեզ է ներկայացնում նախագծում նկարահանված գեղեցկուհիներից մի քանիսին:
Ֆիբի Դինիվար
Բրիտանուհին, ով 29 տարեկան է, նախագծի առաջին եթերաշրջանի գլխավոր հերոսներից է, և պատմությունը նրա շուրջ է պտտվում: 2023 թվականին դերասանուհին նշանադրվել է Քամերոն Ֆյուլերի հետ:
Քլաուդիա Ջեսսի
34-ամյա դերասանուհին նույնպես բրիտանուհի է, ով 2012 թվականից ակտիվ դերասանական կյանքով է ապրում: Ակտիվ պայքարում է կլիմայի փոփոխությունների դեմ և անդամակցում մի շարք նախաձեռնությունների, ինչպես նաև չի օգտվում սոցիալական կայքերից:
Նիկոլա Քոքլան
Դերասանուհին ծնվել է 1987 թվականի հունվարին՝ Իռլանդիայում: 2020 թվականի հուլիսին Քոքլանն աճուրդի է հանել Ալեքս Փերիի զգեստը և 5000 եվրո հասույթը փոխանցել իռլանդական մանկական հոսփիս Լաուրա Լին Հոսփիսին։ Այս գումարը ծախսվել է «COVID-19 համաճարակի հետևանքով տուժածներին» օգնելու համար։
Սիմոնե Էշլի
29-ամյա հնդկուհին ծնվել և մեծացել է Մեծ Բրիտանիայում և 2016 թվականից ի վեր դերասանական ոլորտում է: 2022 թվականից ի վեր հանդիպում է փաստաբան Քոսթանթին Քլեյնի հետ:
Հուրի Բաղդասարյան